Արևաքարի և վիկինգների ծովային արշավանքների մասին

Նկարում իսլանդական սպաթի 6 կտորներ են, որոնցից մեկն ունի 34 մմ երկարությունՆկարում իսլանդական սպաթի 6 կտորներ են, որոնցից մեկն ունի 34 մմ երկարություն
Իսլանդական սպաթ կամ արևաքար

Վիկինգներն իրենց ծովային արշավանքների ժամանակ, մառախլապատ երկնքի առկայության դեպքում կողմնորոշվում էին արևաքարի օգնությամբ: Ներկայացվող անչափ հետաքրքիր տեսանյութը հավանաբար կհետաքրքրի ձեզ, բայց նաև որոշակի հարցեր կառաջադրի: Նախ եկեք դիտենք այն.

1000 տարի առաջ դեպի հեռավոր Գրենլանդիա նավարկելիս վիկինգները ինչպե՞ս են հայտնաբերել ու կիրառել իսլանդական սպաթը, եթե այդ թափանցիկ հանքաքարի բյուրեղները XVII դարի վերջում են սկսել Իլսանդիայից մայրցամաք ներկրել և հետո միայն անվանել իսլանդական սպաթ:

Չգիտեի՞ն արդյոք «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի գրառումից առաջ հրաշագործ Արևաքարի և նրա օգտակար կարողությունների մասին վիկինգների առաջնորդ-կոնունգները, երբ նրանց դիցարանի գրեթե ամեն մի երկրոդ աստված կամ աստվածուհի օժտված էր պայծառատեսությամբ և գուշակելու ունակությամբ:

Հնարավո՞ր է արդյոք հետագայում պարզվի, որ Արևաքարը վիկինգների մոտ հայտնվել է ոչ թե Իսլանդիայից 1000 տարի առաջ, այլ ասենք Փոքր Ասիայից, Հայկական լեռնաշխարհից կամ Կովկասից, չէ՞ որ իսլանդական սպաթ կա նաև այնտեղ...

Հարցերը շատ են և դեռ բացահայտման կարիք ունեն...

Ակնհայտ է, որ իսլանդական սպաթի կողմից լույսի ճառագայթի կրկնակի բեկման հատկությունը հայտնաբերել ու նկարագրել է դանիացի գիտնական Էրազմուս Բարթոլինուսը 1669 թվականին, իսկ արդեն 1690 թվականին հոլանդացի Քրիստիան Հյուգենսը հանգամանալից նկարագրել է արևաքարի օպտիկական հատկությունները: Հայտնի է նաև, որ սպաթի բյուրեղները ունեն կապույտ, վարդագույն, դեղին, անգույն երանգներ, ինչը հանքաքարում բարիումի, կապարի, ստրոնցիումի, բիտումի ներկայության արդյունք է: Արևաքարի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ նաև մեր Սկանդինավյան բացահայտումներ բաժնի «Լույսի հետքերով կամ Արևաքարը որպես վիկինգների առաջնորդ» հոդվածից.

Բացահայտումները միշտ շարունակելի են լինում...
Եկեք բացահայտենք միասին...
Էանում ենք երազելով...

Կարդացեք նաև

Նյու-Յորքի Մորգանի թանգարանական գրադարանում պահված ձեռագրերում պատկերված են վիկինգների ծովային արշավանքները դեպի անգլիական Ս. Էդմունդի կղզի (XII դ.)Նյու-Յորքի Մորգանի թանգարանական գրադարանում պահված ձեռագրերում պատկերված են վիկինգների ծովային արշավանքները դեպի անգլիական Ս. Էդմունդի կղզի (XII դ.)

Մարդու կղզին, վիկինգներն ու եպիսկոպոս Հայգուալդի ոսկեբյուրեղ կճուճը

Բրիտանական կղզիների սրտում գտնվող Մարդու կղզում հայտնաբերված նոր գտածոները նոր բացահայտումներ են անում վիկինգների անցած-դարձած ճամփաների մասին