Դանիան նվաճում է ճապոնական Կուրիլները

Լրագրողները հետևում են Կուրիլյան ծովախորշի ափամերձ տարածքում հայտնված արջինԼրագրողները հետևում են Կուրիլյան ծովախորշի ափամերձ տարածքում հայտնված արջին
Լրագրողներից հեռու է մնում անգամ կուրիլյան արջը
Սախալինում իրարանցում է,
ռուսական մամուլը ահազանգում է,
լրատվականները գրում են սկանդինավյան աշխարհի ընդլայնման մասին:
Իսկ ի՞նչ է պատահել:


Դանիայի Թագավորությունը թիրախավորել է Կուրիլյան կղզիներից մեկը և ուզում է ամրապնդվել այնտեղ: Ռուսները վախենում են, որ ինչպես ժամանակին նավթով, բնական գազով, ածխով, պղնձով, երկաթով, ոսկով, ցինկով հարուստ Ալյասկան աստիճանաբար վարձով տալով վերջնականապես կորցրին, այնպես էլ կարող են նույն ճակատագրին արժանացնել Կուրիլներին:

Իրականում Կուրիլյան կղզիներից մեկը՝ Փարամուշիր մարդաբնակ կղզու հարևանությամբ գտնվող Շումշու կղզին, վարձակալել է դանիական «Copenhagen Infrastructure Partners» ընկերությունը և ցանկանում է կառուցել էներգետիկ մի համալիր կայան, որը քամու էներգիայի հաշվին կարտադրի տարեկան 120.200 տ. ջրածին և այն կիրացնի Ճապոնիայում: Ինչպես պնդում են նախագծի հեղինակները, խոսքը 2,5 միլիարդ դոլար ներդրման և կղզում կառուցվող ատասովոր թանգարանի կառուցման մասին է:

Ամբողջովին հրաբխային մոխրից բախկացած Շումշու(Սումսյու) կղզին այժմ անմարդաբնակ է: Կղզում կարելի է հանդիպել փարոսը գործարկող և սպասարկող սահմանափակ թվով անձնակազմին միայն: Ժամանակին այնտեղ բնակվել են Կուրիլյան կղզիների տերերը՝ այնուները, սակայն 1884 թվականից սկսած ճապոնացիները նրանց վերաբնակեցրել են Շիկոտան կղզում:

Ի դեպ, Ստրուգացկի եղբայրների գիտաֆանտաստիկ պատմվածքներից երկուսում («Պարտություն», «Ալաիդի ճերմակ կոնը») իրադարձությունները ծավալվում են հենց Շումշու կղզում և դա այն պատճառով, որ եղբայրներից մեկն իր զինվորական ծառայությունը այդտեղ է անցկացրել:

Ինչևէ, մենք կհետևենք իրադարձությունների հետագա զարգացումներին և թարմ լուրերով անպայման կկիսվենք մեր ընթերցողի հետ:

Կարդացեք նաև