Ռունագրերի համալրումը սկանդինավյան նոտագրերով

Պատկերված է «Codex Runicus» AM 28 8vo ռունագրի վերջին էջը, վիկինգների նկարներՊատկերված է «Codex Runicus» AM 28 8vo ռունագրի վերջին էջը, վիկինգների նկարներ
Սկանդինավյան հին նոտաները և ռունագրերի երգեցիկ մեղեդին

Սկանդինավյան հնագույն ժողովուրդները, ի տարբերություն հին հույների, բավարար ձեռագիր աղբյուրներ չեն պահպանել, որոնք թույլ կտային լիակատար պատկերացումներ կազմել նրանց պատմամշակույթային գործունեության խորքային շերտերի վերաբերյալ, սակայն բանավոր խոսքից ժամանակին գրառված և մեզ հասած ոչ ծավալուն, բայց հիմնարար գրական նյութը հնարավորություն է ստեղծում հանգամանալից տեղեկություններ ստանալ կարևորագույն պատմական անցքերի և, ընդհանրապես, հյուսիս-եվրոպական աշխարհընկալման գաղափարական հենքի կառուցվածքի վերաբերյալ: Այնուամենայնիվ մեզ են հասել Տակիտոսի, Պաուլ Դիակոնի, Ալքուինի, Էյնհարդի, Սաքսոն Գրամատիկի պատմագրությունները, միջնադարյան իսլանդական սկալդների բանավոր խոսքերից գրառված Թագավորական Կոդեքս կոչված «Codex Regius CR 2365», «Codex Arnamagnaeanus AM 748», «Hauksbók Arn. 544 », «Codex Wormianus AM 242 fol.» մագաղաթյա ձեռագրերը, Սնորի Ստուրլուսոնի կողմից XIII դարում գրառված, այսպես կոչվող «Փոքր Էդդա» և «Շրջան երկրային» արձակ շարադրանքները: Գերմանա-սկանդինավյան դիցաբանության հիմնաքարը հանդիսացող «Ավագ Էդդա» էպոսի «Երգեր աստվածների մասին» վերնագրված, հին իսլանդերենից արևելահայերեն թարգմանված, տասներկու երգից բաղկացած գիրքը արդեն հասանելի է հայ ընթերցողին, իսկ մյուսները սպասում են իրենց հերթին: Կարևորագույն տեղեկություններ են պարունակում նաև բազմաթիվ քարե հուշակոթողների վրա փորագրված ռուները, Հյուսիսային Եվրոպայում պեղումների արդյունքում հայտնաբերված փայտե գտածոները, դրաքարները, զարդանախշ ու փորագրություններով հարուստ ոսկորից առարկաները և պատկերազարդ գոբելենները։

Այստեղ հարկ ենք համարում հատկապես նշել ռունագրերում պահպանված տեղեկության մասին, որից մինչ օրս օգտվում են բազմաթիվ հետազոտողներ իրենց աշխատությունները կազմելիս: Ռուները վաղ միջնադարում ծառայելով որպես դյութիչ հմայիլներ, այնուհետև գոթերին և կելտերին ծառայել են որպես տառեր և աստիճանաբար փոխարինվել լատինական տառերով։

Միջնադարյան սկալդների կողմից համատարած երգվել են հյուսիսցիների մեջ լայն տարածում գտած հին աստվածներին և հերոսներին նվիրված առասպելները: Դրանցից ոչ բոլորի երաժշտություններն են հասել մեզ, քանի որ ժամանակին չեն նոտագրվել, և միայն հյուսիսային ժողովուրդների երգացանկում մնացածներն են պահպանվել:

Բայց այնուամենայնիվ կա միջնադարյան մի երգ, որը նոտագրվել է ռունագրերի հետ և այն պահպանվել է ռունագիր մագաղաթյա ձեռագրերից մեկում: Մինչ ձեռագրի մասին խոսելը, եկեք լսենք այդ հին երգը.

Սկանդինավիայի ամենահին նոտագիր ձեռագիրը, որի ստեղծման տարեթիվը ընդունված է համարել 1300 թվականը, գտնվում է Կոպենհագենի թագավորական գրադարանում՝ իսլանդացի ականավոր գործիչ Անրի Մագնուսոնի հավաքածուում: 202 մագաղաթյա էջերից բաղկացած «Codex Runicus» AM 28 8vo գիրքն ամբողջովին ռունագրերով է շարադրված և այսօր, խնամված ու բարվոք վիճակում պահպանված ձեռագրերից մեկն է համարվում: Գրքի վերջին էջում զետեղված է մի բանաստեղծություն, որի տողերին կցված նոտաների միջոցով վերականգնվել է մի չքնաղ երաժշտություն և այն, որպես երգ, իր արժանի տեղն է գրավել սկանդինավյան աշխարհի համընդհանուր երգացանկում:

14-րդ դարից մեզ հասած սկանդինավյան նոտաները և ռունագրերով պահպանված այս երկու տողի հայերեն թարգմանությունը ստորև ներկայացնում ենք ձեզ:

Կարծում ենք այն չի վրիպի նաև երաժշտագետների ուշադրությունից...
«Մի երազ տեսա ես անցյալ գիշեր,
Վասն մետաքսի, մորթու նրբագեղ...»
(թարգմ. Հ. Էնկի Սարգսյանի)
Երազները իրականալու հատկություն ունեն...
Երազենք միասին...
Էանում ենք երազելով...

Կարդացեք նաև

Նյու-Յորքի Մորգանի թանգարանական գրադարանում պահված ձեռագրերում պատկերված են վիկինգների ծովային արշավանքները դեպի անգլիական Ս. Էդմունդի կղզի (XII դ.)Նյու-Յորքի Մորգանի թանգարանական գրադարանում պահված ձեռագրերում պատկերված են վիկինգների ծովային արշավանքները դեպի անգլիական Ս. Էդմունդի կղզի (XII դ.)

Մարդու կղզին, վիկինգներն ու եպիսկոպոս Հայգուալդի ոսկեբյուրեղ կճուճը

Բրիտանական կղզիների սրտում գտնվող Մարդու կղզում հայտնաբերված նոր գտածոները նոր բացահայտումներ են անում վիկինգների անցած-դարձած ճամփաների մասին