Սկանդինավիա - ինչպիսին կլիներ միացյալ պետությունը

Մի պահ պատկերացնենք, թե ինչ կլինի եթե իրականություն դառնա Միացյալ Սկանդինավիայի գաղափարը՝ ասել է թե, եթե միանան Նորվեգիան, Դանիան և Շվեդիան, դեռ չենք խոսում Ֆինլանդիայի և Անտլանտյան օվկիանոսի հյուսիսային կղզիների, Իսլանդիայի ու Գրենլանդիայի մասին...
Այս ամենի մասին ավելի մանրամասն կծանոթանաք ստորև՝ տեսանյութում...
Մեզ մնում է ավելացնել միայն, որ եթե իրողություն դառնա Միացյալ Սկանդինավիայի գոյությունը, որպես առանձին պետական միավորում, ապա ապագայի դրախտի մասին պատկերացումներն ավելի արդիական կդառնան, իսկ այդ մասին ազդակներ ներկայացվել են այն պահից սկսած, երբ մեր կողմից ստեղծվեց հենց այս հայալեզու կայքը՝
Սկանդինավյան աշխարհը.
Ի հավելումն, թույլ տվեք այստեղ ներկայացնել մի քանի թվեր խրոխտ վիկինգների անմիջական սերունդների՝ նորվեգացիների, դանիացիների և շվեդների, մասին. ինչպես ասում են՝
տեղեկացված լինելը դառնում է պարտավորություն...
Բնակչությունը՝
Շվեդիա - 9,9 միլիոն
Դանիա - 5,7 միլիոն
Նորվեգիա - 5,3 միլիոն
Ստացվում է մոտ 21 միլիոն
Համախառն ներքին արդյունքը՝
Շվեդիա - 538,6 միլիարդ $
Նորվեգիա - 396,5 միլիարդ $
Դանիա - 324,5 միլիարդ $
Ստացվում է մոտ 1,3 տրիլիոն $, այսինքն գրեթե Ռուսաստանի ՀՆԱ-ի չափ է...
Ռազմական ծախսերը՝
Շվեդիա - 6,2 միլիարդ $
Նորվեգիա - 7 միլիարդ $
Դանիա - 4,4 միլիարդ $
Ստացվում է 17,6 միլիարդ $, այսինքն կգերազանցի Կանադայի ծախսերը...
Կյանքի տևողությունը՝
Շվեդիա - 82,4 տարի
Նորվեգիա - 81,8 տարի
Դանիա - 80,6 տարի
Ստացվում է միջինը 81,6 տարի, այսինքն Դրախտի ցուցիչից 20 տարի պակաս...
Մնացածի մասին տեսանյությում...
Էանում ենք երազելով...