Փրկենք վտանգված կետերին և դելֆիններին

Ծովում պատկերված է սապատավոր կետը թռիչքի պահին, իսկ հեռվում ափամերձ տներն ենԾովում պատկերված է սապատավոր կետը թռիչքի պահին, իսկ հեռվում ափամերձ տներն են
Կետերը միշտ ձգտում են մտերմանալ մեզ հետ

SOS! - Փրկենք կետերի՛ն և դելֆինների՛ն, քանզի նրանց մեծ վտանգ է սպառնում Ֆարերյան կղզիներում: Վիկինգների հետնորդները հետևողականորեն նրանց որսում և անխնա սպանում են: Ամեն տարի «Grindadráp» կոչված այդ սպանդի ժամանակ տանջամահ են արվում մոտ 1000 կետեր և դելֆիններ: Այս տարի «Grinda»-ի ժամանակ Սկալաֆյորդուր ծովախորշի ափերին մորթվեցին 1400 կենդանիներ, որոնցից շատերը հղի էին և ափամերձ ավազների մեջ պարզապես շնչահեղձ եղան: Բայց չէ որ դելֆինները հիշողություն ունեն և սարսափելի է պատկերացնել անգամ, թե ինչպիսի ապրումներ են ունեցել նրանք մինչ վախճանվելը:

Դադար կետորսությունից առաջ Ֆարերյան կղզիներից մեկի ծովախորշում


Անմեղ կաթնասունների հրատապ պաշտպանության խնդրանքով այսօր մեզ է դիմել աշխարհահռչակ երգահան և երաժիշտ Փիթեր Գեբրիելը, և մենք չենք կարող չարձագանքել, հատկապես, երբ խնդիրը համամարդկային բնույթ ունի:

Ֆարերյան կղզիներում ծովային կաթնասունների խմբային որսի սկիզբը դրվել է դեռևս IX դարում: Անտլանտյան օվկիանոսի հյուսիսային ծովերում տեղաբաշխված կղզիախմբերի կողքով անցնող կետերի և դելֆինների հոտը նախ ուղղորդված քշում են դեպի կղզիների ծովածոցերում առկա ծանծաղուտներ, ապա դաժանաբար սրախողող անում: Արյունոտ խրախճանքը, որը կղզիների բնակիչները մեկնաբանում են, որպես ազգային ավանդույթի պահպանման ինքնատիպ դրսևորում, շարունակվում է մինչ օրս: Ճիշտ է, Ֆարերյան կղզիների իշխանությունը 1948 թվականից սկսած փորձում է կանոնակարգել մերօրյա վիկինգների այս դաժան սովորույթը՝ հատուկ հսկող նավակներ և ոստիկանական խմբեր տրամադրելով, սակայն կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպությունները անընդունելի են համարում կենդանիների այսօրինակ սպանդը ու այդ առումով անդուլ պայքար են տանում:

Հարգելով համայն աշխարհի ժողովուրդների ազգային սովորույթները և ողջունելով դրանց պահպանմանը ուղղված ցանկացած դրսևորում, ուզում ենք հորդորել հարգել նաև կենդանիների գոյատևման իրավունքը և գործադրել համատեղ կեցությանը միտված բոլոր միջոցները, որի համար խնդում ենք ձեզ ստորագրել հետևյալ հանրագիրը.

Կարդացեք նաև

Անտլանտյան պուֆինները իսլանդական Վեստմանաէյար կղզիներից մեկում արևկող են տվել:Անտլանտյան պուֆինները իսլանդական Վեստմանաէյար կղզիներից մեկում արևկող են տվել:

Վեստմանաէյարը, Էլդֆել հրաբուխն ու Բյորքը

Վեստմանաէյարում «Կրակի սարի» ժայթքումից տուժվել են բազմաթիվ բնակիչներ, իսկ Էթլիդայեյ կղզին Իսլանդիայի վարչապետը նվիրել է երգչուհի Բյորքին: Ճի՞շտ է, թե՞ սուտ...