Արդյո՞ք կարող ենք անտեսել Ժամանակը

Նորվեգական Սոմարոյ կղզու բնակիչները 2019 թվականին խիզախ փորձ կատարեցին կանգնեցնելու ժամանակը:Նորվեգական Սոմարոյ կղզու բնակիչները 2019 թվականին խիզախ փորձ կատարեցին կանգնեցնելու ժամանակը:
Ժամանակը մի վստահիր անազատ ավազին, այն կարող է և չհոսել, եթե ծովի հետ շփումներ չունի

Սոմարոյցիները անտեսում են Ժամանակը

Արդյո՞ք կարող ենք անտեսել Ժամանակը:

Հարցը կհնչեր հռետորական, եթե ինչ-որտեղ մեր մոլորակում չգտնվեին մարդիկ, ովքեր պատրաստվում են այն իրագործելի դարձնել:

Նորվեգական մի «արևային կղզյակում» 2019 թվականին տեղի 350 բնակիչների կողմից դեռ հունիս ամսին հայտ էր ներկայացվել երկրի բարձրագույն իշխանություններին, որպեսզի ժամանակավորապես դադարեցնեն ժամանակի կիրառումը այդ տարածքում: Որոշումը աշխարհում նախադեպը չուներ և այն ընդունվելու դեպքում Սոմարոյ կղզու բնակիչները ամռան մի որոշակի հատված պետք է գլորվեին շավղից դուրս, ասել է, թե այնտեղ պետք է ժամանակի ժամանակավոր կանգ գրանցվեր, ասել է, թե մայիսի 18-ից մինչև հուլիսի 26-ը ընկած ժամանակահատվածում անտեսվելու էր ժամանակը:

Նորվեգիայի հյուսիսային կղզիներում ամեն ինչ խաղաղ է

Հենց այդ «ժամանակն» էր, որ կղզում կարելի էր տեսնել գիշերաժամին ֆուտբոլ խաղացող մանուկների, իրենց տնակները ներկող սեփականատերերի, արևի ճառագայթները վայելող կանանց, գիշերային հնձվորների, «գիշերը» ծովում լողացող կղզիաբնակների: Արևն այդ ժամանակ երկինքը չէր լքելու: Սոմարոյը մայրցամաքին կապող կամրջի ամբողջ երկայնքով բնակիչները կախելու էին իրենց ժամացույցները՝ ի ցույց դնելով իրենց ժամանակից դուրս գտնվելու հանգամանքը ...


Եղավ այդպես, թե՞ ոչ, կարծում ենք էական չէ, դուք կարող եք իմանալ մամուլին հետևելով, բայց որ կղզիաբնակները հնարամտություն ցուցաբերեցին, դա արդեն կարևոր փաստ է: Ինչպես կասեր սոմարոյցիներից ամենակատակասեր կղզիաբնակը. «Սա կատակ չէ, այլ լոկ ցանկություն»:

Առանց այն էլ՝ ըստ 2019 թվականին համաշխարհային երջանկության համաշխարհային վեհաժողովի կազմկոմիտեի եզրափակիչ ակտի համաձայն, Նորվեգիան արժանացել էր երրորդ պատվավոր մրցանակի՝ իրենից առաջ թողնելով լոկ Դանիային ու Ֆինլանդիային, և հիմա հյուսիսային համարձակ նորվեգացիների մի զանգված ցանկանում էր առավելագույնս ամրապնդել իրենց դիրքերը երջանկության հարցում՝ փորձելով ապրել առանց ժամանակի գոյության...

Այ քեզ ինովացիոն ծրագի՛ր...
Այ քեզ զբոսաշրջիկներին երկիր ներգրավելու համարձակ ձեռնարկո՛ւմ...
Այ քեզ նորվեգացինե՛ր...
Այ քեզ սոմարոյցինե՛ր...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նորվեգական Սոմարոյ կղզու բնակիչները 2019 թվականին խիզախ փորձ կատարեցին կանգնեցնելու ժամանակը:Նորվեգական Սոմարոյ կղզու բնակիչները 2019 թվականին խիզախ փորձ կատարեցին կանգնեցնելու ժամանակը:

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Բևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսինԲևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսին

Հայկական կցուրդը և Հյուսիսային Եվրոպայի ամենահին օրհներգը

Հյուսիսային Եվրոպայի ամենահին օրհներգի՝ «Լսիր, Երկնային Դարբին» երգի, 800 ամյա գոյատևման նախապատմությունը