Մեր մասին

Սկանդինավյան աշխարհը բազմաթիվ բնագավառներում թռիչքային առաջընթացներ է գրանցում և հաստատակամ քայլերով փորձում է ստանձնել քաղաքակրթության նշաձողը նոր բարձունքների հասցնող առաջամարտիկի դերը: Մեր կայքը ստեղծվել է, որպեսզի սկանդինավյան աշխարհի այդ առաջընթացի մասին պատմող նորություններն ու հանգամանքները հասանելի դարձնի հայկական միջավայրում:

Սկանդինավյան աշխարհը հայ ընթերցողին կտեղափոխի Հյուսիսային Եվրոպայի երկրներ ու Անտլանտյան օվկիանոսի հյուսիսային անծայրածիր ծովերով շրջապատված կղզիներ: Կծանոթանանք բևեռափայլի ոգով տոգորված երկրների բնակիչների ու նրանց սովորույթների հետ: Կճանաչենք հյուսիսի չնաշխարհիկ բնության հետ ներդաշնակված կենդանիներին ու թռչուններին: Կուսումնասիրենք առաջին հայացքից անբարեհամբույր թվացող քմահաճ եղանակի հետ համակերպված բույսերի առանձնահատկությունները, կփորձենք միասին բացահայտել կուսական անտառների անվերջանալի գաղտնիքները, կզմայլվենք բազմաթիվ գետերով, լճերով, ջրվեժներով ու ապառաժներով: Կլսենք հյուսիսիների՝ երբեմն անհավանական թվացող, պատմությունները ու կփորձենք գիտական հիմնավորումներ տալ ակամա հնչած առեղծվածներին... մի խոսքով, ինչպես ասում են, ավելի լավ է այս ամենի մասին գոնե մեկ անգամ տեսնել, կարդալ ու լսել: Ի դեպ, ասում են նաև, որ երազները իրականանալու հատկություն ունեն: Արդ ուրեմն առաջ դեպի արևային էությամբ օժտված հյուսիսային աստվածներին երկրպագող վիկինգների հետնորդների բնակավայր, դեպի սկանդինավյան աշխարհ...

Էանում ենք երազելով: