Յուլը, Հոկոն Բարեգութը, Նիսեն և Ծննդյան տոները

Նկարում սպիտակամորուք երեք թզուկներ են ձյուն դրած խոտերի առջև Նկարում սպիտակամորուք երեք թզուկներ են ձյուն դրած խոտերի առջև
Սպիտակամորուք թզուկների գալուստը մոտալուտ Ծննդյան տոներին

Նորվեգիայում, Դանիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Գրենլանդիայում, Շոտլանդիայում և Ֆարերյան կղզիներում Ծննդյան տոները «Յուլ» կամ «Յոլ» են անվանում: Համատարած զանգերի ղողանջները ազդարարում են տոների սկիզբը, իսկ այն սկսվում է դեկտեմբերի 24-ին, օրվա երկրորդ կեսից:

Պապիկն ու տատիկը հեռավոր Լապլանդիայում

Թե ի՞նչ է Յուլը և ինչպես են այն տոնում կիմանաք ստորև...

Դեռևս X դարում Նորվեգիայի թագավոր Հոկոն Առաջին Բարեգութի հրամանով ձմեռային արևադարձի օրվանից սկսվող տոնախմբությունը՝ հեթանոսական Յուլը, սկսվեց նշվել որպես քրիստոնեական տոն: Մինչ այդ տոնախմբությունը դարերով նշվում էր արևային էությամբ սկանդինավյան հին աստվածների պատվին: Տոնական օրերը ուղեկցվում էին զոհաբերություններով և մեծ կաթսաներում պատրաստվող մեղրով համեմված գարեջրի համատարած մատուցմամբ:

Ի դեպ, «օյլ» (Øl) է կոչվում նաև հենց այդ աստվածային ըմպելիքը, որը սոսկ գարեջրի տեսքով այժմ նույնպես մեծ տարածում ունի գերմանա-սկանդինավյան ազգերի մոտ:

Մի խոսքով՝ Յոլը կամ Յուլը փառաբանումն էր արևի, ասել է թե փոխակերպվող արևի: Այստեղ մի պահ կանգ առնենք և վերհիշենք «Ավագ Էդդա» սկանդինավյան հանրահռչակ էպոսի «Վաֆթրուդնիրի խոսքը» երգի հետևյալ տողերը.

... Օդինն ասաց.
46. «Ես բազմիցս եմ ճամփորդել,
բազմիցս վեճի մեջ կոփվել
աստվածների հետ պանծալի։
Ինչպե՞ս արևը կհայտնվի
երկնքի լուրթ կամարին,
երբ Ֆենրիրը կուլ տա նրան»։

Վաֆթրուդնիրն ասաց.
47. «Կծնի մի աղջիկ այդժամ
Ալֆրոդուլն առանց հապաղման,
մինչ Ֆենրիրը կուլ տա նրան։
Իր մոր անցած ճանապարհը,
երբ գա ասերի վախճանը,
կանցնի նաև դուստրը նրա»...

Խորամանկ Լոկիի և հսկա վհուկ Անգրբոդայի զավակ հրեշագայլ Ֆենրիրին թողնենք մի կողմ և պարզաբանենք Ալֆրոդուլին, որը իսլանդերենից թարգմանաբար նշանակում է «ալֆերի փառք», այսինքն խորհրդանշում է այդ լուսավոր ոգիների կողմից փառաբանված արևին: Ներկայացված բանաստեղծական երկրորդ տան տողերից երևում է, որը արևը ծնելու է մի նոր արև, որը շարունակելու է մոր անցած ճանապարհը: Արևի Մայր-աստվածուհին ընդերքի մահվան աշխարհից վերածնվելով սկսելու է իր նոր ժամանակաշրջանը, նոր ցիկլը: Պարզ է, որ քրիստոնեությունը Սկանդինավյան թերակղզում նոր դարաշրջանի սկիզբ հայտարարած թագավորները գտնելու էին հյուսիսային սոլար աստվածների կողմից փառաբանված Մայր Արևի փոխակերպումը Դուստր Արևի և Բարձրյալ Հոր ու նրա Հիսուս Զավակի միջև կապը ու հեթանոսական Յուլը դարձնելու էին նոր քրիստոնեական տոն:

Յուլի իմաստը պարզաբանող մեկնիչներից ոմանց կարծիքով բառը առաջացել է հին իսլանդերենով հնչող «Յոլնիր» Jòlnir բառից, որը սկանդինավյան դիցարանի գերագույն աստված Օդինին տրվող անուններից մեկն է...

Բայց վերոշարադրյալից ամենևին չի բխում, որ այսօր էլ սկանդինավյան երկրներում Յուլը մեծ շուքով չեն տոնում, ինչպես տոնում էին վաղ անցյալում: Բայց այ անդրաշխարհյան ոգիներից ոմանք հասցրել են թափանցել մեր օրեր և այժմ անգամ գլխավոր դերակատարություն ունեն տոնախմբությունների ժամանակ: Ժամանակն է վերհիշել ֆիննական Յուլուպուկի-Ձմեռ Պապին և Ծննդյան տոների խորհրդանիշ ոգուն ՝ նորվեգական Նիսեին: Նիսեն Սկանդինավյան դիցաբանության մեջ այգեգործության հետ անմիջական կապ ունեցող՝ երեխաների կողմից շատ սիրված, թզուկ է: Հայտնի է նաև Շվեդիայում Նիսեին տրվող մեկ այլ «Տոմտե» անվանումը: Ավելի ուշ Նիսեին կապել են Սուրբ ծննդյան տոներին նվերներ բաժանող Ձմեռ Պապի հետ: Բայց նորվեգական հեքիաթներում նիսեները հաճախ զայրանում են ու ինչեր ասես չեն կարող անել, եթե իհարկե նրանց ժամանակին չկերակրես իրենց նախընտրած տոնական շիլայով: Չմոռանանք խուսանավել նաև անտառներում ծվարած տրոլներից: Սակայն պատահում են տրոլներ, որոնք երբեք դեմ չեն լինում նվերներ ստանալ Սուրբ Ծննդյան նախօրեին.

Նորվեգական ավանդազրույցներում պատմվում է, որ Նիսեի ձեռքի չորս մատներից և ոչ մեկը բութ մատը չէ, իսկ բռունցքները մազակալված են: Ճիշտ է, կարծում ենք նրա ձեռքը դեռ ոչ ոք չի սեղմել, որ իմանա այդ մասին, սակայն համոզված ենք, որ այդ տնային ոգին ձիերին խնամել շատ է սիրում և զուր չէ, որ լավագույն ձիապանի համբավ է ձեռք բերել հեքիաթասացների մոտ:
Նիսեներին ավելի հանգամանալից ծանոթանալու համար կարող եք ձեռքբերել 2020 թվականին Անտարես հրատարակչության կողմից լույս ընծայված «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» հրաշապատումների համահավաք ժողովածուն, որը մեծ խնամքով ու բացառիկ ջանասիրությամբ հավաքագրվել է Նորվեգիայի բարեպաշտ զավակներ Պետեր Քրիստեն Ասբյորնսենի և գերապատվելի Յորգեն Ինգեբրետսեն Մուի կողմից, իսկ բնագրից արևելահայերեն է թարգմանել Հակոբ Սարգսյանը:

Հեքիաթ է սա, թե իրական, կասի գիրքը նորվեգական...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նկարում սպիտակամորուք երեք թզուկներ են ձյուն դրած խոտերի առջև Նկարում սպիտակամորուք երեք թզուկներ են ձյուն դրած խոտերի առջև

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Լուսանկարում Սուրբ Լյուսիայի տոնին նվիրված տիկնիկներն են ձեռքերում մոմեր պահածԼուսանկարում Սուրբ Լյուսիայի տոնին նվիրված տիկնիկներն են ձեռքերում մոմեր պահած

Սուրբ Լյուսիան, Լյուսիֆերդան և փոքրիկ Յուլը

Սկանդինավյան աշխարհը նշում է Ս. Լյուսիայի տոնախմբությունը: Այն անվանում են նաև Փոքրիկ Յուլ: Իսկ Լյուսիֆերդայի, տրոլների և վալկիրիաների մասին կիմանաք ստորև...
Լուսավորված շշերը ձմեռ պապի շորեր են հագել, թիկունքում փոքրիկ տրոլներ ենԼուսավորված շշերը ձմեռ պապի շորեր են հագել, թիկունքում փոքրիկ տրոլներ են

Նորվեգական Ձմեռ Պապիները թրմօղու մաքսանենգներ

Նորվեգիայում ոգելից խմիչքների օգտագործման սահմանափակումները տևեցին 12 տարի: Արգելքը հանվեց համընդհանուր հանրաքվեի միջոցով...