Նորվեգական անտառային կատուները, Վանա կատուներն ու Վիկինգները

Լուսանկարում նորվեգական անտառային կատուն ուշադիր նայում է լուսանկարչինԼուսանկարում նորվեգական անտառային կատուն ուշադիր նայում է լուսանկարչին
Նորվեգական կատուն չի վախենում ոչ ցրտից, ոչ էլ վիկինգներից

Նորվեգական անտառային կատուներն աշխարհում միակ ցեղատեսակն են, որոնց ներկայացուցիչներն ի վիճակի են գլխիվայր իջնել ծառերից:

Թե անվախ ես եկ ընկերանանք

Նորվեգական անտառային կատուների մասին հիշատակվում է անգամ գերմանա-սկանդինավյան դիցաբանության մեջ: Սիրո և գեղեցկության աստվածուհի Ֆրեյայի կառքին լծված զույգ կատուների պատկերները չափազանց նման են նորվեգական անտառային կատուների ժամանակակից ներկայացուցիչներին: Ի դեպ Ֆրեյայի մասին զարմանահրաշ տեղեկություններ ստանալու համար կարող եք ձեռք բերել Անտարես հրատարակչության կողմից 2018 թվականին լույս տեսած «Ավագ Էդդա» էպոսի հայերեն թարգմանությունը, իսկ եթե չգտնեք դիմեք մեզ ու մենք ձեզ անպայման կօգնենք և դեռ ավելին...

Նիլս Բլումերի կտավն է՝ Ֆրեյան իր կատուների հետ սլանում է ամուսնու հետևից

Նորվեգական անտառային կատուների մնացորդներ հայտնաբերվել են Սկանդինավյան թերակղզու և Գերմանիայի հյուսիսային տարածքներում գտնվող բազմաթիվ դամբարանադաշտերից, որոնք փաստում են VIII-XI դարերում կատուներին իրենց վիկինգ-տերերի հետ համատեղ թաղումների մասին: Այսօր Դանիայի բնագիտության թանգարանում ներկայացված են կատվի կաշվից պատրաստված մարտական հագուստներ: Ըստ գիտնականների, նորվեգական անտառային կատուները անվախ վիկինգների հետ միասին կատարել են երկար ծովային ճանապարհորդություններ: Դրաքքարներում վիկինգներին հաճախ էին անհանգստացնում առնետները, այնպես որ օգնելու պատրաստ կատուների կարիքը ստիպում էր նրանց խիզախ կաթնասուններին նույնպես ընդգրկել իրենց երկարատև ծովային ճանապարհորդություններում: Դրա վառ ապացույցն է հեռավոր Գրենլանդիայում նորվեգական կատուների առկայությունը: Նրանք այնտեղ են հայտնվել միայն 1000 թվականից հետո:

Նորվեգական անտառային կատուները՝ հայկական Վանա կատուների նմանությամբ, ջրից վախ չունեն: Կատուների երկար ու բրդոտ մազերը պահպանում են նրանց հյուսիսային անտանելի ցրտերից, իսկ գերերկար ճանկերն օգնում են ծառից ամուր կառչած գլխիվայր իջնել ու հմտորեն ձուկ որսալ: Այս կատուները սիրում են ուղեկցել իրենց տերերին՝ երկարատև արշավների ժամանակ, և սիրով ընկերանում են նրանց ընտանիքի բոլոր անդամների հետ, ի տարբերություն Վանա կատվի, որը՝շան նման, միայն տիրոջն է ենթարկվում...

Լուսանկարում նորվեգական անտառային կատուն ուշադիր նայում է լուսանկարչինԼուսանկարում նորվեգական անտառային կատուն ուշադիր նայում է լուսանկարչին

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև