Նորվեգական բրյունուսթ պանիրը

Դաշտում բաժակով կաթ է և բրյունուսթ պանրի շերտերԴաշտում բաժակով կաթ է և բրյունուսթ պանրի շերտեր
Կա՞թ, թե՞ պանիր, սա է խնդիրը...

ԻՆՉ Է  ԲՐՅՈՒՆՈՒՍԹԸ

Նորվեգացիները հայտնի են նրանով, որ հարուստ նախաճաշի սիրահարներ չեն, բայց երբ ճոխ նախաճաշ են անում, ապա սեղանին կմատուցեն նորվեգական շագանակագույն պանիր՝ բառացի թարգմանությամբ - բրյունուսթ, որը միջազգային հանրությանը հայտնի է իր անսովոր գույնով և անկրկնելի համով:
Պանիրը հայտնի է նաև իր այլ անվանումներով՝ Mysost, Fløtemysost, Geitost, ասել է թե՝ սերուցքային պանիր, այծի պանիր և այլն...

Ուզում եք  նախաճաշել որպես իսկական նորվեգացի, ապա պետք է համտեսեք Բրյունուսթը..

Նորվեգական շագանակագույն պանիրը ունի դեղնա-շագանակագույն գույն և արտադրվում է քառանկյունաձև, կտրատվում է սուր դանակով կամ պանրի կտրատիչով:

Ինչից է պատրաստված բրյունուսթը

Բրյունուսթը ստանում են պանրի պատրաստումից հետո՝ մնացած շիճուկը եռացնելով, մինչև կարամելացում: Կարամելացումից հետո թողնում են սառչի և փաթեթավորում են:
Եռման տևողությունից է կախված վերջնական երանգը, որը ամենևին էլ պանրին հատուկ չէ:

Շատ օտարերկրացիներ բրյունուսթը համեմատում են մարմիտի կամ ավստրալական վեգեմիտի հետ, քանի որ դրանք երկուսն էլ պատրաստված են երկրորդական հումքից, ուտում են նախաճաշին: Դա սննդի այն տեսակն է, որը մարդկանց բաժանում է հավանելու կամ «հեռու տարեք ինձանից» ճամբարների:
Կարո՞ղ եք կռահել, թե՞ որ ճամբարում  են  նորվեգացիների մեծ մասը:

Նրանք պաշտում են այս ոսկե պանիրը:

Նորվեգական բրյունուսթ պանրի տեսակները

Իրականում կան շագանակագույն պանիրների տարբեր տեսակներ, որոնք խմբավորված են նորվեգական բրյունուսթ կատեգորիայի ներքո:
Gudbrandsdalsost-ը կամ «Gudbrandsdal պանիրը», որն արտադրվում է ազգային կաթնամթերքի հսկա TINE-ի կողմից, այն է, որն ամենից հաճախ կարող եք գտնել Նորվեգիայում: Այն պատրաստված է այծի և կովի կաթի խառնուրդից և համարվում է «օրիգինալ» բրյունուսթ:


Շագանակագույն պանրի այս տարբերակը գոյություն ունի 1863 թվականից:

Կա նաև fløtemysost՝ շագանակագույն պանիր, որը պատրաստվում է բացառապես միայն կովի կաթից, և geitost՝ այծի կաթի այլընտրանքը:

Քանի որ բրյունուսթը ավանդաբար պատրաստվում էր ֆերմաներում՝ ծանր երկաթե կաթսաների մեջ, պանիրը դարձավ նորվեգական սննդակարգում երկաթի հիմնական աղբյուրը: Այսօր կոմերցիոն արտադրության շագանակագույն պանիրն այլևս չունի երկաթի բարձր պարունակություն, քանի որ այն պատրաստվում  է ալյումինե և պողպատե տարաներում:

Ինչ համ ունի նորվեգական  շագանակագույն պանիրը:

Երբ հարցնում են բրյունուսթի համի մասին, կարող ենք ասել, որ այն քաղցր է և կարամելի է նման: Կախված օգտագործվող կաթի տեսակից, կովի, այծի կամ երկուսի համակցությամբ խառնուրդից, յուղալի, բուրավետ պանիրը կարող է ունենալ նաև ընկույզի խտացված համ:

Գեյտուսթը կամ Յայծօսթը՝ այծի կաթից պատրաստված բրյունուսթը, ունի սուր և թթվային համ:

Ինչպես ուտել նորվեգական բրյունուսթը:

Շագանակագույն պանիրն այն մթերքներից է, որն աներևակայելի բազմակողմանի է: Իրականում, Նևադա Բերգը՝ նորվեգական արմատներով ամերիկացի սննդի բլոգեր և հեղինակ, ունի բրյունուսթ մարշմելոուի հիասքանչ բաղադրատոմս.

Նորվեգացիների մեծամասնությունը վայելում է այն բարակ կտրատած տապակած տարեկանի կամ խրթխրթան հացի վրա կամ իրենց հատուկ սրտաձեւ վաֆլիի վրա: Հացի վրա այն կարելի է համադրել ելակի ջեմի հետ. Կարելի է այն համարել որպես գետնանուշի կարագով ու ջեմով սենդվիչի նորվեգական համարժեք:

Բրյունուսթը նաև օգտագործվում է հյուսիսային եղջերուների մսից պատրաստված ֆինբիֆ կոչվող կերակրատեսակի մեջ, համային հարուստ սոուս պատրաստելու համար:

Իսկ դուք գիտե՞ք որ պանրի կտրատող սարքը, որը թաքնված է ինչ-որ տեղ խոհանոցի դարակում, հորինել է մի նորվեգացի ատաղձագործ, հատուկ բրունուսթի կտրատման համար։

Նորվեգիայում պանիր-քերիչը ստեղծվել է Թոր Բյորքլունդի կողմից 1925 թվականին:

Որտեղից գնել շագանակագույն պանիր


Զարմանալի է, որ Նորվեգիայից դուրս բրյունուստ գնելու համար շատ տեղեր կան,
ներառյալ առցանց...
զորօրինակ՝

ԱՄՆ-ում գտնվող Whole Foods-ում,
Trader Joe's-ում,

Ski Queen (հայտնի ապրանքանիշ),

Gudbrandsdalsost (շագանակագույն պանրի տեսակ),

Gjetost (այծի կաթի շագանակագույն պանիր),

Ekte Gjetost (մեկ այլ ապրանքանիշ brunost)...


Նորվեգական TINE արտադրողը դիստրիբյուտորների ցանց ունի նաև
ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում:
Այսպիսով, դուք այժմ գիտեք, թե որտեղից այն ձեռք բերել,
ուրեմն գնեք և փորձեք այն...

Երազանքները կատարվելու հատկություն ունեն...
Էանում ենք երազելով...


Les flere artikler om den skandinaviske verden

Դաշտում բաժակով կաթ է և բրյունուսթ պանրի շերտերԴաշտում բաժակով կաթ է և բրյունուսթ պանրի շերտեր

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև