Լեզուներ կտրողները Թրոմսյոյից

Նորվեգիայում երեխաները ընդգրկված են ձկնարդյունաբերության ոլորտումՆորվեգիայում երեխաները ընդգրկված են ձկնարդյունաբերության ոլորտում
Նորվեգական ձկների լեզուներ կտրողները

Ասում են ձկները խոսել չգիտեն, հատկապես հյուսիսային ծովերում ապրողները, որոնք իրենց սառը միջավայրում հանգիստ լողում են ու կարծես չեն խանգարում մարդկանց անդորրը: Այդ դեպքում ինչու են հյուսիսցիները որոշել կտրել նրանց լեզուները: Գուցե կան բաներ, որոնց մասին ձկները՝ խախտելով իրենց անդուլ լռելու սովորույթը, այնուամենայնիվ կարող են պատմել: Զորօրինակ պատմել, թե ինչու էին պատերազմում Իսլանդիայի և Միացյալ Թագավորության ռազմական նավերը Անտլանտյան օվկիանոսի հյուսիսային ծովերում հանգիստ լողացող ձկների վտառներին տիրանալու համար, որն ի դեպ պատմագետներն անվանեցին «Ձողաձկան պատերազմներ»:

Այո, ձողաձկան որսի համար տեղի ունեցան երեք պատերազմներ՝


Ձողաձկան առաջին պատերազմ (1958),
Ձողաձկան երկրորդ պատերազմ (1972 — 1973),
Ձողաձկան երրորդ պատերազմ (1975 — 1976)...


և գուցե այդ օրվանից սկսվեցին կտրվել ձողաձկների լեզուները և սկանդինավյան երկրներից դուրս արտահանվել:

Ձկնային պատերազմների մասին մենք դեռ առիթ կունենանք խոսելու, մինչդեռ, եթե խոսք գնաց ձողաձկների և նրանց թմբլիկ լեզուների մասին, ապա թույլ տվեք ձեզ ներկայացնել մի հետաքրիր նյութ այդ մասին:

Ձողաձկների որսը Նորվեգական ծովում


Այս անչափ հետաքրքիր նյութը ձեզ կծանոթացնի նորվեգական ձկնարդյունաբերության ճյուղերից մեկին: Նորվեգիան աշխարհի բազմաթիվ երկրներ է արտահանում ձողաձկան լեզուներ: Նորվեգական ձողաձկան լեզուն խոհարարական աշխարհի ամենայուրահատուկ նրբախորտիկներից մեկն է համարվում: Ձողաձկան լեզուն՝ ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այժմ ստանում են նույն եղանակով: Այն կտրում են սուր դանակի օգնությամբ՝ նախօրոք ձողաձկան կտրած գլուխը հագցնելով երկաթյա սուր ցցի վրա:

Այս դաժան տեխնոլոգիական գործընթացին հաճախ մասնակցում են երեխաները, մինչդեռ նրանց ծնողները և ուսուցիչները ամենևին դեմ չեն, որ երեխաները ընդգրկվեն նմանատիպ գործերում՝ համարելով, որ ազգային սովորույթները շարունակելու համար, չափազանց կարևոր է մատաղ սերունդների անմիջական մասնակցությունն այդտեղ:


Այդ մասին է պատմում նաև Սոլվեյգ Մելքերոենի «Լեզուներ կտրողները» (Tungeskjærerne ) նորվեգական վավերագրական ֆիլմը, որը առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականին՝ Թրոմսյոյում անցկացվող (IDFA) Վավերագրական ֆիլմերի համաշխարհային կինոփառատոնում: Թույլ տվեք այդ ֆիլմի մասին պատմող մի հակիրճ տեսահոլովակ ներկայացնել այստեղ.


Ֆիլմի հերոսուհին՝ Օսլոյում բնակվող իննամյա Իլվան, ձմեռային արձակուրդները տատիկի ու պապիկի մոտ անցկացնելու կապակցությամբ ուղևորվում է Նորվեգիայի հյուսիսում գտնվող Թրոմսյո քաղաք: Այնտեղ նա՝ իր տասնամյա ընկեր Թոբիասի հետ, կարող է վարձավճարով աշխատել ձողաձկան լեզուներ կտրողների շարքերում: Թոբիասը այս ոլորտում արդեն երկամյա փորձ ունի և արդեն այնքան փող է կուտակել, որ հանգիստ կարող է ծով դուրս գալ իր սեփական մոտորանավակով:


Ի՞նչն է ճիշտ, ի՞նչը՝ սխալ, կարող եք ինքներդ դատել, սակայն հյուսիսցիներին լավ ճանաչելու համար հարկավոր է ընդլայնել տեղեկությունների ծիրը, հնարավորինս շատ բան բացահայտել, իսկ տեղեկությունների պակաս կարծում ենք չեք գտնի մեր կայքում՝ Սկանդինավյան աշխարհում, ուր՝


առասպելներից ու էպոսներից,
հեքիաթներից ու ավանդազրույցներից,
նորություններից ու բացահայտումներից զատ,
կգտնեք նաև ձեր նախընտրած բաժինները...



Երազները ձեզ միայն ուղղորդում են...

Ձեր ճակատագիրն առայժմ դուք եք տնօրինում...

Իրականությունն ավելի անկանխատեսելի է...

Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նորվեգիայում երեխաները ընդգրկված են ձկնարդյունաբերության ոլորտումՆորվեգիայում երեխաները ընդգրկված են ձկնարդյունաբերության ոլորտում

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ: