Շրջագայություն Օսլոյում, Համսունի Սովը և Մարտին էրնստսենը

Բրոնզե քանդակները խորհրդանշում են սովը քաղաքում, երբ աշխատանք դժվար է փնտրելԲրոնզե քանդակները խորհրդանշում են սովը քաղաքում, երբ աշխատանք դժվար է փնտրել
Երբ սովը ստիպում է աշխատել, իսկ աշխատանք չկա...

«Սովը» նորվեգացի տաղանդավոր գրող, Նոբելյան մրցանակակիր Քնուտ Համսունի հոգեբանական վեպն է, նորվեգական գրականության մեջ առաջին մոդեռնիստական վեպը, որն ամբողջական տեսքով նա հանձնել է տպագրության 1890 թվականին: Քնուտ Համսունի և նրա ստեղծագործությունների մասին մենք մեր հաջորդ թողարկումներում ավելի հանգամանալից կխոսենք, իսկ այժմ թույլ տվեք ձեզ ներկայացնել Ռուսաստանում Նորվեգիայի դեսպանատան հովանավորչությամբ կյանքի կոչված տեսանյութը, որի ընթացքում միասին կծանոթանանք Օսլոյի փողոցներին ու հրապարակներին, նորվեգացի ճեպանկարիչ Մարտին Էրնստսենի պատկերների ընկերակցությամբ կքայլենք «Սովը» վեպի հերոսի հետքերով, իսկ շրջագայության ժամանակ մեզ կօգնի գրականագետ Իննա Ռուուդը:

Հուսահատված ու լքված հերոսը թափառում է քաղաքի փողոցներով ու փորձում գլխում կուտակված գրական մտահաղացումները նյութականացնել ու թղթին հանձնել, սակայն ամեն ինչ մշուշոտ է, և միայն սովն է, ամենակուլ սովը, որը անհանգիստ դեգերումների մեջ է պահում հերոսին, չթողնելով կենտրոնացնել մտքերը, փողոցում թողնելով լոկ քայլող մարմինը նրա: Աշխատելու անհագուրդ տենչից գլուխը կորցնելով և հոգեմաշ սովից տանջվելով նա աստիճանաբար կորցնում է մարդկային կերպարանքը և վերածվում մերկ ու մոլոր քայլող ինքնագիտակցության...

Ի դեպ, ֆիլմում նկարահանվել է նաև համսունյան հանրահայտ «Սովը» վեպի մոտիվներով համանուն գրաֆիկական գրքի հեղինակ, նորվեգացի ճեպանկարիչ Մարտին էրնստսենը...

Դիտենք ու խորհենք...

Les flere artikler om den skandinaviske verden

Բրոնզե քանդակները խորհրդանշում են սովը քաղաքում, երբ աշխատանք դժվար է փնտրելԲրոնզե քանդակները խորհրդանշում են սովը քաղաքում, երբ աշխատանք դժվար է փնտրել

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Օսլոյի քաղաքային մետրոյումՕսլոյի քաղաքային մետրոյում

Օսլոյում այսուհետ երթևեկում են նոր տրամվայներով

«Ի՞նչ եղան Երևանի տրամվայները» հարցը թողնելով առկախ, ձեռաց անցում կատարենք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գործակվող նոր տրամվայներին:
Նկարում Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի վերատպագրությունն է, Նորվեգական Հեքիաթներ և Ավագ Էդդա գրքերի ընկերակցությամբ:Նկարում Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի վերատպագրությունն է, Նորվեգական Հեքիաթներ և Ավագ Էդդա գրքերի ընկերակցությամբ:

Որտեղ գտնել Էդ. Մունկի «Ճիչը»

Մեզնից ո՞վ չի հիշում ճչացող մարդուն՝ ներծծված արնագույն երկնքի բնապատկերի վրա: Մունկի «Ճիչը» կտավին այլևս յուրահատուկ տեղ է հատկացված: