Որտեղ գտնել Էդ. Մունկի «Ճիչը»

Նկարում Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի վերատպագրությունն է, Նորվեգական Հեքիաթներ և Ավագ Էդդա գրքերի ընկերակցությամբ:Նկարում Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի վերատպագրությունն է, Նորվեգական Հեքիաթներ և Ավագ Էդդա գրքերի ընկերակցությամբ:
Մունկի «Ճիչը» Օսլոյում նոր հասցե ունի

Էքսպրեսիոնիզմի խորհրդանիշ «Ճիչը» այժմ նոր հասցե ունի:


Հոկտեմբերի 22-ին, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, գեղատեսիլ ծովախորշի ափին բացվեց աշխարհահռչակ նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի(1893-1910) նոր թանգարանը, որն իր մեջ ընգրկում է նկարչի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն:


Թույլ տվեք Հայ ժողովրդի և նրա արվեստասեր զավակների անունից շնորհավորել Նորվեգիայի Թագավորության քաղաքացիներին այս կարևոր նվաճման համար:
Սա արվեստի աշխարհի համար մեծ ձեռքբերում է ...

Նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդ. Մունկի նոր թանգարանը Օսլոյում

Այո, մեզանից ո՞վ չի հիշում նրա ճչացող մարդուն՝ ներծծված արնագույն երկնքի բնապատկերի վրա: Այստեղ յուրահատուկ տեղ է հատկացված նկարչի «Ճիչը» կտավին: Այն էքսպրեսիոնիզմի խորհրդանիշն է, 20-րդ դարաշրջանի նախագուշակ-նախերգանքը:

Երբ բոլորը շտապում են նոր թանգարան՝ «Ճիչը» տեսնելու

Գերժամանակակից ճարտարապետությամբ կերտված բազմաֆունկցիոնալ այս թանգարանը՝ Էդվարդ Մունկի գլուխգործոցների միատեղ կենտրոնացած իր հավաքածուով, կարևոր նշանակություն ունի մշակույթային ժառանգության պահպանման գործում ոչ միայն Նորվեգիայի, այլև ողջ աշխարհի համար...

Իսկ թե ցանկանում եք տեսնել ու վերհիշել հին ու նոր Օսլոն և Էդվարդ Մունկի հազար ու մի նկարները, բաց ծով դուրս գալ վիկինգների ուղղեկցությամբ, գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» և Ռուալ Ամունդսենի «Յոյա» հանրահայտ նավերի հարևանությամբ, վայելել սկանդինավյան «Յուլի» տոնական լույսերը, ձեզ կօգնի այս տեսանյութը, որը պատրաստել է չեխ ճանապարհորդ Օնդջեյ Ցեստրը... Բարի երթ...

Նկարում Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի վերատպագրությունն է, Նորվեգական Հեքիաթներ և Ավագ Էդդա գրքերի ընկերակցությամբ:Նկարում Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի վերատպագրությունն է, Նորվեգական Հեքիաթներ և Ավագ Էդդա գրքերի ընկերակցությամբ:

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Բրոնզե քանդակները խորհրդանշում են սովը քաղաքում, երբ աշխատանք դժվար է փնտրելԲրոնզե քանդակները խորհրդանշում են սովը քաղաքում, երբ աշխատանք դժվար է փնտրել

Շրջագայություն Օսլոյում, Համսունի Սովը և Մարտին էրնստսենը

Օսլոյում զբոսնե՞լ եք ցանկանում: Վեպերի սիրահա՞ր եք: Ուրեմն եկեք քայլենք Քնուտ Համսունի «Սովը» վեպի հերոսի հետքերով: Հետաքրքրաշարժ տեսանյութը կգտնեք կայքում...