Վեստմանաէյարը, Էլդֆել հրաբուխն ու Բյորքը

Անտլանտյան պուֆինները իսլանդական Վեստմանաէյար կղզիներից մեկում արևկող են տվել:Անտլանտյան պուֆինները իսլանդական Վեստմանաէյար կղզիներից մեկում արևկող են տվել:
Անտլանտյան պուֆինները մեջքները արևին են տվել

Անտլանտյան օվկիանոսի հյուսիսում է գտնվում Վեստմանաէյար կղզիախումբը: Իսլանդիայի հարավային ափերի ուղղությամբ տեղաբաշխված Վեստմանյան 14 կղզիներից միայն չորսն է մարդաբնակ: Մնացած կղզիներում գերիշխում են անտլանտյան պուֆինները:

Վեստմանաէյարում «Կրակի սարի» ժայթքումից տուժվել են բազմաթիվ բնակիչներ, իսկ Էթլիդայեյ կղզին Իսլանդիայի վարչապետը նվիրել է երգչուհի Բյորքին: Ճի՞շտ է, թե՞ սուտ, կիմանանք ստորև, իսկ մինչ այդ լսենք ու տեսնենք Բյորքի այս հրաշալի կատարումը...

Կղզիախմբի ամենամեծ կղզին՝ Հեյմաէյը, ուր ապրում են չորս հազարից մի փոքր ավելի բնակիչներ, աշխարհին հայտնի է դարձել 1973 թվականի հունվարի 23-ին կղզու հարավային ափին տեղաբաշխված Էլդֆել հրաբխի ժայթքման շնորհիվ: Եվ զուր չէ, որ 200 մետր բարձրություն ունեցող բլուրը իսլանդերենից թարգմանաբար նշանակում է «Կրակի սար»: Հանկարծակի ժայթքած հրաբուխը ավերել է մոտ 400 բնակելի տուն, իսկ բնակիչներին հնարավոր է եղել փրկել արագ կազմակերպված տարհանումով:

Վեստմանաէյարի փոքրիկ կղզիներից շատերը բնակեցված չեն, սակայն զերծ չեն տնակներից: Մի այդպիսի սպիտակ տնակ էլ գտնվում է Էթլիդայեյ կղզու թեք սարալանջին և այն միակն է կղզու վրա: Երկար ժամանակ շշուկներ էին թևածում, թե այս խորհրդավոր տնակում է ապրում հանրաճանաչ երգահան ու երգչուհի Բյորք Գուդմունդսդոթիրը, իսկ տնակը Բյորքին է նվիրել Իսլանդիայի վարչապետը՝ գնահատելով երգչուհու կողմից երկրին մատուցած հսկայածավալ ծառայությունները...

Անբնակ կղզու միակ սպիտակ տնակը:

Թե իրականում ո՞վ է ապրել 300 տարի առաջ այս մենավոր կղզում հիմնված ճերմակ խրճիթում, մենք հետաքրքրասեր ընթերցողին կներկայացնենք քիչ անց՝ ստորև շարադրված մեր հետագա նորությունների շարահոսքում, իսկ մինչ այդ վայելենք նորվեգացի հանրահայտ քնարերգու Յոհան Սեբաստիան Վելհավենի (1807-1873) սքանչելի բանաստեղծություններից մեկի չքնաղ տողերը.

Անտլանտյան օվկիանոսում մի կղզի է լողում միայնակ:

Ծովում՝ Հելգելանդի ժայռերից արևմուտք,
ցոլուն ալիքներին հեծած մի կղզի է լողում,
ու երբ կղզուն նավավար է մոտենում,
ամպերն են նրան ձեռաց մշուշում:
Այդ ժամ փակվում է ափը դողացունց,
ոչ ոք չի կարող ոտնել այդ կղզին,
թե ափաբնակ քաջ չէ, թե չունի ձգտում
դեպի արևմուտք, դեպի չքնաղ երկիրն Ալֆերի...
Թարգմ. Հակոբ (Էնկի) Սարգսյանի

Եվ ահա, ի հեճուկս Բյորքի բազմաթիվ երկրպագուների կողմից տարածած անհեթեթ լուրերի, իբրև թե իսլանդացի տաղանդավոր երգչուհուն նվիրել են այդ սպիտակ տնակը, ցանկանում ենք տեղեկացնել ճշգրտված տեղեկություն առ այն, որ կղզին մինչ օրս անմարդաբնակ է, իսկ թյուր կարծիքը ձևավորվել է այն սխալ հենքի վրա, ըստ որի Իսլանդիայի նախկին վարչապետ Դավիթ Օդսսոնը 2000 թվականին իր արտասանած ճառերից մեկի ժամանակ ասել է, թե ինքը պատրաստ է Բյորքին թույլ տալ անվճար ապրելու Բրեյդաֆյոդուր կղզում, որին հաճախ տրվում է Ֆլատեյ կամ Էլիայեյ անունը՝ շփոթմունք առաջացնելով Էթլիդայեյ կղզու անվանման հետ: Դե իսկ սպիտակ տնակը պարզապես մի սովորական որսորդական խրճիթ է և այդպիսի տնակներ կան նաև մյուս փոքրիկ կղզիներում: Այ այսպիսի բաներ...

Սակայն երազները օրերից մի օր իրականանում են...
Երազներով լեցուն առագաստները մեզ կուղղորդեն նոր աշխարհներ...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Անտլանտյան պուֆինները իսլանդական Վեստմանաէյար կղզիներից մեկում արևկող են տվել:Անտլանտյան պուֆինները իսլանդական Վեստմանաէյար կղզիներից մեկում արևկող են տվել:

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Բևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսինԲևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսին

Հայկական կցուրդը և Հյուսիսային Եվրոպայի ամենահին օրհներգը

Հյուսիսային Եվրոպայի ամենահին օրհներգի՝ «Լսիր, Երկնային Դարբին» երգի, 800 ամյա գոյատևման նախապատմությունը