Ֆինլանդիան վերստին երջանկության առաջամարտիկն է

Հելսինկին է, զբոսաշրջային ավտոբուս, Ֆինական ձմեռվա տեսարան ու ազգային դրոշըՀելսինկին է, զբոսաշրջային ավտոբուս, Ֆինական ձմեռվա տեսարան ու ազգային դրոշը
Ֆինլանդիայում ամեն ինչ խաղաղ է

Ֆինլանդիան Միավորված Ազգերի Կազմակերպության կայուն զարգացման ոլորտում կատարվող հետազոտությունների հատուկ հանձնաժողովի կողմից հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվեց որպես աշխարհի ամենաերջանիկ երկիր: Հարցումն անց է կացվել 150 երկրների միջև և, որպես զեկույց, հրապարակվել է 1922 թվականի մարտի 20-ին նշվող երջանկության միջազգային օրվան ընդառաջ:

Հելսինկիում հանգստի ժամ է


Ֆինլանդիան, ինչպես նաև Սկանդինավյան աշխարհը ներկայացնող մյուս երկրները՝ Դանիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան, որոնք իրենց պատվավոր տեղերն են զբաղեցրել լավագույն տասնյակում, լավագույն երջանիկ երկրի տիտղոսը նվաճել են կյանքի միջին տևողության, մեկ շնչին ընկնող Ներքին համախառն արդյունքի, դժվար կացության ժամանակ սոցիալական ապահովության, կոռուպցիայի ցածր ցուցանիշի և սոցիալական բարձր վստահության ոլորտներում անհրաժեշտ պայմաններ ապահովելու շնորհիվ:

Առաջին տասնյակը ձևավորվել է հետևյալ կերպ.

1. Ֆինլանդիա՝ բնակչ. թիվը – (5,554,960)
2. Դանիա՝ — (5,834,950)
3. Իսլանդիա — (345,393)
4. Շվեյցարիա — (8,773,637)
5. Նիդերլանդներ — (17,211,447)
6. Լյուքսենբուրգ — (642,371)
7. Շվեդիա — (10,218,971)
8. Նորվեգիա — (5,511,370)
9. Իսրայել — (8,922,892)
10. Նոր Զելանդիա — (4,898,203)


Կանադան, ԱՄՆ և Մեծ Բրիտանիան այդ շարքում զբաղեցնում են 15, 16, 17-րդ տեղերը:




Եղիր երջանիկ, որ երջանկացնես այլոց...

Երջանիկ է նա, ում իղձերն ի կատար են ածվում...

Երջանիկ է նա, ով էանում է երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Հելսինկին է, զբոսաշրջային ավտոբուս, Ֆինական ձմեռվա տեսարան ու ազգային դրոշըՀելսինկին է, զբոսաշրջային ավտոբուս, Ֆինական ձմեռվա տեսարան ու ազգային դրոշը

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև