Բևեռափայլը, Յուլուպուկին և հեքիաթային Ռովանիեմին

Նկարում Ֆինլանդիան է՝ ձներով ծածկված եղևնիներով և հյուսիսափայլով Նկարում Ֆինլանդիան է՝ ձներով ծածկված եղևնիներով և հյուսիսափայլով
Բևեռափայլը Լապլանդիայում

Չքնաղագեղ ու հեքիաթային Ռովանիեմին

Ինչքան ակտիվանում է արեգակը և իր արյվող շիթերից փնջեր ուղարկում դեպի երկիր, այնքան ավելի գույնզգույն է դառնում Ռովանիեմիի երկնակամարը:

Իսկ որտե՞ղ է Ռովանիեմին, հավանաբար կհարցնեք դուք:

Չքնաղագեղ ու հեքիաթային քաղաք Ռովանիեմին գտնվում է Ֆինլանդիայի հյուսիսային մարզերից մեկում՝ Լապլանդիայում: Այո-այո, հենց այն Լապլանդիայում, ուր բնակվում է հռչակավոր Յուլուպուկին՝ Ձմեռ Պապը: Դե իսկ որտեղ ապրում է Յուլուպուկին, այնտեղ հրաշքներն անպակաս պետք է լինեն և հրաշագործ Ձմեռ Պապը՝ իր անբաժան օգնական-եղջերուների օգնությամբ, աշխարհե աշխարհ պիտի սլանա ու բոլոր երեխաներին ուրախացնի նրանց համար նախատեսված անթիվ-անհամար նվերներով:

Ռովանիեմիում բնակվող Յուլուպուկիի նվերներին սպասում են աշխարհի բոլոր ծայրերում

Հյուսիսային Ֆինլանդիայի երկրորդ խոշոր քաղաք Ռովանիեմին լավագույն վայրերից մեկն է, որտեղ կարող ես զմայլվել կախարդական լույսերով լեցուն երկնակամարով:

Դա հյուսիսափայլն է, որը երկինքն ասես նետահարում է պայծառ ճառագայթներով, ստիպելով նրան անընդհատ փոփոխվել իր երփներանգների մեջ: Սակայն մի փոքր ճշտում մտցնենք: Նախ արեգակն է իր հսկայական շիկացած նետերով, այսինքն էլեկտրականությամբ լիցքավորված մանրագույն մասնիկների հոսքերով, այսպես կոչված արևային քամիով ռմբահարում մեր երկինքը, և հետո, դա նկատվում է ոչ միայն երկրագնդի հյուսիսում, այլև հարավում: Եվ լավ կլինի եթե մենք այս երևույթը բնորոշենք բևեռափայլ բառով:

Բևեռափայլեր բացի Երկիր մոլորակի բևեռային մակերևույթից դիտվում են նաև Սատուրնի մակերեսին:

Ասում են, թե 11-րդ դարում Հայաստանում նույնպես դիտվել են բևեռափայլեր: Մենք փորձում ենք հավաստի տեղեկություններ հավաքել և նյութը պատրաստ լինելուն պես մեր հաջորդ նորությունների մեջ մատուցել մեր Ընթերցողին, իսկ այժմ եկեք վայելենք բևեռափայլի հրաշքները...

Բարի երթ...

Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Նկարում Ֆինլանդիան է՝ ձներով ծածկված եղևնիներով և հյուսիսափայլով Նկարում Ֆինլանդիան է՝ ձներով ծածկված եղևնիներով և հյուսիսափայլով

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Բևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսինԲևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսին

Հայկական կցուրդը և Հյուսիսային Եվրոպայի ամենահին օրհներգը

Հյուսիսային Եվրոպայի ամենահին օրհներգի՝ «Լսիր, Երկնային Դարբին» երգի, 800 ամյա գոյատևման նախապատմությունը
Վիկինգների նավը՝ դրաքքարը, պատրաստվում է բաց ծով դուրս գալ:Վիկինգների նավը՝ դրաքքարը, պատրաստվում է բաց ծով դուրս գալ:

Լույսի հետքերով կամ Արևաքարը որպես վիկինգների առաջնորդ

Ծովագիտության մեջ հմտացած վիկինգներին իրենց նավարկությունների ժամանակ միշտ օգնության էր հասնում «արևային քարը»