Լույսի հետքերով կամ Արևաքարը որպես վիկինգների առաջնորդ

Վիկինգների նավը՝ դրաքքարը, պատրաստվում է բաց ծով դուրս գալ:Վիկինգների նավը՝ դրաքքարը, պատրաստվում է բաց ծով դուրս գալ:
Իսլանդական սպաթը օգնում էր վիկինգներին մառախլապատ օրերին կողմնորոշվել բաց ծովերում:

Ծովագիտության մեջ հմտացած վիկինգներին իրենց նավարկությունների ժամանակ միշտ օգնության էր հասնում «արևային քարը», որը միջնադարյան սկանդինավյան սագաներում ներկայացվում էր, որպես աստվածների կողմից ուղարկված պարգև և աջակցություն կոնունգներին և յարլերին:

Ծովերը ենթարկվում են միայն խիզախ վիկինգներին


Եվ միայն 1967 թվականին դանիացի հնագետ Թորքիլդ Ռամսկուի շնորհիվ աշխարհին հայտնի դարձավ, որ այդ կախարդական քարն այժմ արդեն բոլորին քաջ հայտնի իսլանդական սպաթն է և Լա-Մանշ նեղուցի հատակից հայտնաբերված XVI դարի նավում գտնված հրաշագործ-հանքանյութը դրա վառ ապացույցն էր: Այդ կիսաթափանցիկ հանքանյութը կարող էր առանձնացնել սովորական և բևեռացված լույսի ճառագայթները: Լույսն անցնելով բյուրեղով երկփեղկվում էր և սպաթը պտտելով ու ճիշտ հաշվարկելով սովորական և բեկված ճառագայթների դիրքերը, վիկինգ-նավագնացները գտնում էին ամպերի հետևում թաքնված արևի ճշգրիտ տեղը:

Իսլանդական սպաթը (CaCO3), որպես հանքանյութ XVII դարում սկսվել է շահագործվել Իսլանդիայի հարավ-արևելյան մասից՝ Էսկիֆյորդուր տեղանքից, այդ պատճառով էլ ստացել է իր ներկայիս անվանումը:

Այո, կողմնորոշվել բաց ծովում վիկինգների արշավները ուղղորդող կոնունգների համար դժվար լուծելի խնդիր էր, այն էլ մառախլապատ ու մութ ծովերոում, բայց Արևաքարին տիրապետելու հնարամտության շնորհիվ, ինչը նրանց գուցե ժառանգել էին իրենց հյուսիսային գուշակ-աստվածները, վիկինգներին այնուամենայնիվ հասանելի դարձան Անտլանտյան օվկիանոսից անդին ընկած երկրները:

Իսկ թե էլ ինչեր են ժառանգել արևային էությամբ պարուրված հյուսիսային աստվածները իրենց հետնորդներին կիմանաք, եթե ձեռք բերեք Անտարես հրատարակչության կողմից 2018 թվականին Երևանում հրատարակված «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի արևելահայերեն թարգմանությունը, որը հին իսլանդերենից փոխադրել է Հակոբ Սարգսյանը:

Արևաքարի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ նաև մեր Սկանդինավյան Բացահայտումներ բաժնի «Արևաքարի և վիկինգների ծովային արշավանքների մասին» հոդվածից:

Հետևիր Արևին ու ամեն ինչ լավ կընթանա...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Վիկինգների նավը՝ դրաքքարը, պատրաստվում է բաց ծով դուրս գալ:Վիկինգների նավը՝ դրաքքարը, պատրաստվում է բաց ծով դուրս գալ:

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Լուսանկարում նորվեգական անտառային կատուն ուշադիր նայում է լուսանկարչինԼուսանկարում նորվեգական անտառային կատուն ուշադիր նայում է լուսանկարչին

Նորվեգական անտառային կատուները, Վանա կատուներն ու Վիկինգները

Նորվեգական անտառային կատուները՝ անվախ վիկինգների հետ միասին, մասնակցել են երկարատև ծովային ճանապարհորդություններին: