Հյուսիսային երկրների համագործակցության խորհուրդը 70 տարեկան է

Սկանդինավյան աշխարհի երկրների դրոշն է Նորվեգական ծովի ափին քայլող մարդկանց վերևումՍկանդինավյան աշխարհի երկրների դրոշն է Նորվեգական ծովի ափին քայլող մարդկանց վերևում
Հյուսիսային երկրների համագործակցությունը 70 տարի անխափան է

Սկանդինավյան աշխարհն այսօր տոնում է Հյուսիսային երկրների համագործակցության խորհրդի հիմնադրման 70-ամյա հոբելյանը:

Հյուսիսային Երկրների Խորհուրդը Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆարերյան կղզիների, Գրենլանդիայի և Օլանդյան կղզիների պառլամենտական ներկայացուցչությունների համընդհանուր միությունն է: Համագործակցությունը գործունեություն է ծավալում միջավայրի պահպանության, կլիմայի, էներգետիկայի, կրթության, նորարարությունների ներդրման և մշակույթի ոլորտներում: Հյուսիսային երկրների համագործակցության խորհուրդը՝ ամենամյա պարբերականությամբ, մրցանակներ է շնորհում գրականության, երաժշտության, կինոարվեստի, մանկապատանեկական գրականության և բնության պահպանման ասպարեզներում:

Միությունը՝ սկանդինավյան դրոշների ներքո, սկիզբ է առել 1952 թվականի մարտի 23-ին նորվեգական Լյովեբակենում: Սկանդինավյան երկրների համագործակցության խորհրդի շնորհիվ այսօր Հյուսիսային Եվրոպայի երկրներում գործում է ընդհանուր ավտոշուկա, Սվալբարդի (Շպիցբերգենի) հանրահայտ սերմերի պահոցը՝ այսպես կոչված Նոյան Տապանը...
Հյուսիսային երկրների համագործակցության Սթորթինգը 20 ներկայացուցչական բաժիններ ունի, բաժանված է արհեստակցական չորս հանձնաժողովների և, իհարկե, այդ ամենը գլխավորում է նախագահությունը: Ընհանուր առմամբ Հյուսիսային խորհուրդն ունի 87 անդամ, որոնք աշխատում են ուսումնական ծրագրերի և աշխատանքի ապահովման ոլորտներին աջակցելու և երկրների միջև ազատ տեղաշարժման ապահովման համար:
Հյուսիսային Խորհրդի կողմից 70 տարի շարունակ աշխատանքներ են տարվում սկանդինավյան երկրների միջև ինտեգրման գործընթացները խթանելու և աշխարհում՝ Միացյալ Եվրոպայի նմանությամբ, ևս մեկ կայուն միություն կյանքի կոչելու համար:

Այո, 1952 թվականի մարտի 15-ին և 16-ին սկանդինավյան երկրների արտաքին գործերի նախարարները որոշում կայացրին միացնելու իրենց պառլամենտական ներկայացուցչությունները և կյանքի կոչեցին Հյուսիսային երկրների այս միությունը:

Թող անխափան լինի այդ միությունը...
Ամեն ինչ դեռ առջևում է...
Էանում ենք երազելով...
Հաստատվում ենք էանալով...


Les flere artikler om den skandinaviske verden

Սկանդինավյան աշխարհի երկրների դրոշն է Նորվեգական ծովի ափին քայլող մարդկանց վերևումՍկանդինավյան աշխարհի երկրների դրոշն է Նորվեգական ծովի ափին քայլող մարդկանց վերևում

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև