Վիկինգներ Վալհալա

Պատկերում վիկինգներ գրքի կազմն է  և Լեյֆ Էրիկսոնի պատկերով1893թ. նկ. Քրոգի կտավից հատվածՊատկերում վիկինգներ գրքի կազմն է  և Լեյֆ Էրիկսոնի պատկերով1893թ. նկ. Քրոգի կտավից հատված
Լեյֆ Էրիկսոնը վերադառնում է Ամերիկայից

Վիկինգների դարաշրջանը վերադառնում է...

Ամեն մի պատմական իրողություն ունի իր իրական և անիրական շերտերը: Ժամանակակից կինոինդուստրիան ժամանակ առ ժամանակ անդրադառնում է այդ շերտերի տարընթերցմանը՝ իրեն յուրահատուկ մեկնաբանություններով:

Netflix համաշխարհային առաջատար համացանցային հոսքային հեռարձակման ժամանցային ծառայությունը, որը ներկայացված է շուրջ 190 երկրներում, ունի 222 միլիոն հետևորդ, հեղինակն է պատմական և խաղարկային հեռուստասերիալների, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի, և հեռարձակվում է բազմաթիվ լեզուներով, վաղը սկսում է վիկինգների դարաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները նկարագրող «Վալհալա» պատմական սերիալների հեռարձակումը:

Իրադարձությունները կատարվում են 1000 տարի առաջ՝ տասնմեկերորդ դարասկզբին:


«Վալհալան» մեր դատին է հանձնում սկանդինավյան աշխարհի ամենահայտնի հերոսներ՝ լեգենդար ծովագնաց Լեյֆ Էրիկսոնի, նրա համառ ու տաքարյուն քրոջ՝ Ֆրեյդիս Էրիկսդոթերի և մեծամիտ ու ինքնավստահ կոնունգ-արքա Հարալդ Սիգուրդսոնի հերոսական արկածները, որոնք նկարագրում են խրոխտ վիկինգների և անգլո-սաքսերի միջև տեղի ունեցող ահեղ ճակատամարտերը:

Բուռն իրադարձություններով հագեցած «Վալհալա» պատմական սերիալը ձեզ մտովի կտեղափոխի IX, X և XI հարուրամյակներ, որոնք ընդունված է անվանել «վիկինգների դարաշրջան», երբ սկանդինավյան առաջին կոնունգ-թագավորները, արհեստավարժ ծովագնաց վիկինգները, իրենց խիզախու մարտական ջոկատներով, ծավալատիրության ենթարկելով ծովային ու ցամաքային լայնատարած բնակավայրեր, իրենց զգալի ազդեցությունն են թողել ամբողջ Եվրոպայի՝ Ֆրանսիայի, Անգլիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի... , ներառյալ ասիական բազմաթիվ տարածքների քաղաքական իրականության վրա։

Քրիստոնեական տաք հոսանքներից ջերմացել են նաև ցրտաշունչ վիկինգների աննկուն սրտերը։

Աստիճանաբար դրվել են սկանդինավյան պետականության նոր հիմքերը, իսկ անհնազանդ և հին դրվածքի ջատագովները՝ անհնազանդ կոնունգները, նահանջել են հյուսիս...

Ինչևէ, զինվենք համբերությամբ և, աշխարհի անվտանգությանը սպառնացող և ահավիրքներ կանխորոշող այս ծանր ժամանակահատվածում, փորձենք ծանոթանալ՝ անցյալ կատարյալ կամ գուցե անկատար, իրադարձությունների Netflix-յան տեսասերիալի տեսարաններին և, որպեսզի 2013 թվականից մեզ քաջ հայտնի «Վիկինգներ» տեսասերիալի շարունակությունը համարվող «Վալհալա» սիքվելն ավելի պատկերավոր լինի, թույլ տվեք այստեղ մեջբերել հայ մեծագույն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի «Վիկինգների կյանքից» դրամատիկ պատմվածքից մի հատված.



Սկոնիայի գուսանները, թափառաշրջիկ սկալդները, իրենց մրրկաշունչ բամբիռների վրա երգել են անվեհեր վիկինգների արարքները և սերունդները կրկնելով հասցրել են այդ հզոր երգերը մեզ:
Քաջ վիկինգնե՜ր, ազնիվ և անդավաճան, որոնց համար կյանքն արկածների առիթ էր և մահը՝ ժպիտ:
Սարսափն էին նրանք բրիտների և ֆրանկների, Իսպանիայի և իտալիայի պերճ դղյակների կողոպտողներն ու հրձիգները:
Մթին անտառների դարավոր եղևնիներից շինած կարմիր ու անղեկ նավակներով՝ թևբաց, հածում էին նրանք անծանոթ ծովերի վրա, և հուզված ջրերի վրա միայն որոնելով իրենց հանգիստն ու հաճույքը:
Փոթորիկների մեջ զվարթ երգում էին նրանք և վահանների հարվածներով ճեղքում էին իրենց վրա փլչող փրփրադեզ լեռները: Արշավում էին գետերի հոսանքներով դեպի վեր, կռվի շեփոր էին փչում, և նրանց սուրերի սոսկալի շառաչը տանում էին արձագանքները պարիսպավոր քաղաքներից ներս:
Այրում էին, կողոպտում ավաններն ու ոստանները և ավարով դառնում էին հայրենի ափերը: Եվ նրանց իշխանության սահմանն այնտեղ էր, ուր գնում էր ալիքը ծովի՝ սպիտակ բաշերով...
Ավ. Իսահակյանը և Սկոնիայի վիկինգները
Բարի դիտումներ...
Կարևոր եզրահանգումներ...
Իրատես երազներ...
Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Պատկերում վիկինգներ գրքի կազմն է  և Լեյֆ Էրիկսոնի պատկերով1893թ. նկ. Քրոգի կտավից հատվածՊատկերում վիկինգներ գրքի կազմն է  և Լեյֆ Էրիկսոնի պատկերով1893թ. նկ. Քրոգի կտավից հատված

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Լուսանկարում նորվեգական անտառային կատուն ուշադիր նայում է լուսանկարչինԼուսանկարում նորվեգական անտառային կատուն ուշադիր նայում է լուսանկարչին

Նորվեգական անտառային կատուները, Վանա կատուներն ու Վիկինգները

Նորվեգական անտառային կատուները՝ անվախ վիկինգների հետ միասին, մասնակցել են երկարատև ծովային ճանապարհորդություններին: